“Միրհավը” վերլուծություն

Պատմությունը շատ հուզիչ էր: Հատկապես ինձ դուր եկավ Ակսել Բակունցի համեմատությունները մարդկանց և բնության միջև: Պատմվածքի հերոսներն են Դիլան դայի  և Սոնան: Նրանք իրար իմացել են մանկուց, և առանց դա նկատելու դանդաղ սկսեցին սիրել իրար: Դժբախտաբար Սոնային բռնի ուժով ամուսնացրին ուրիշ մարդու հետ, և ինքը ու Դիլան դային չկարողացան իրար հետ լինել: Ամիսներ հետո նրանք իրար նորից հանդիպում են, սակայ  Սոնան խուսափում էր Դիլան դային: Մի աշնանային գիշեր, երբ Դիլանը գանցել էր փակելու այգին, նրան մոտեցավ Սոնան և նրանք իրար գրկեցին: Դրանից հետո Սոնան լքեց: Մոտ մի տարի հետո Սոնան երեխա ծնելու ժամանակ մահացավ:

Այդ ամենից հետո մի օր Դիլանը որսի էր գնացել: Գնացել էր միրհավ որսալու: ԵՐբ նա մեկին տեսավ, նշան բռնեց և կրակեց: Թռչունը վայր ընկավ, և երբ Դիլանը արդեն իր որսի մոտ էր, մոտեցավ անտառապահը, զայրացավ, և զարկեց տղայի ուսին: Երբ Դիլանը ուչքի եկավ, ՄԻրհավըփախչել էր իր հետևից թողնելով երկու փետուր: Այդ միրհավը նա նմանացնում էր Սոնային: Եվ ինչպես Սոնան գնաց իր հետևից թողնելով միայն հիշողություններ, այնպես էլ միրհավ թռչեց հեռացավ, թողնելով երկու փետուր:

Դիլան դային շարունակեց ապրել, ամուսնացավ ուրիշ կնոջ հետ, բայց երբեք չմոռացավ Սոնային:

Գործնական աշխատանք

1. Գտնե՛լ այն բառերը, որոնցում շեշտը չի ընկնում վերջին
վանկի ձայնավորի վրա։
Գրեթե, գետը, բարիք, Իտալիա, կիտրոն, գուցե, ծանր, ծաղիկ, նույնիսկ,
տեխնիկա, չորրորդ, քանիերորդ, գիրքս, հեքիաթ, նույնպես:

2.Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերում է շեշտն ընկնում
վերջին վանկի ձայնավորի վրա։
1. ծառուղի, ասֆալտապատ, մայթեզր, ցուցափեղկ
2. ձևավորող, խոհարար, թթխմոր, շոկոլադ
3. գյուղատնտեսական, հիշարժան, երկկենցաղ, տնամերձ
4. կռունկ, խարույկ, հացահատիկ, գերծանր
5. հյուրընկալ, թթենի, ճանապարհորդ, նախշազարդ
6. սակայն, հավանաբար, գրեթե, լիովին
7. վրձին, շոգեքարշ, ծովախորշ, մեկուսիչ
8. փոքրատառ, ուղղաթիռ, զուգահեռ, արծաթապատ
9. մոլախոտ, գեղարվեստ, արքայադուստր, պարարվեստ
10. ավազաշերտ, դիմանկար, երաժշտասեր, բառատետր

Գործնական աշխատանք

1։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բ, պ կամ փ։
Գաբրիել, սփրթնել, սպրդել, դարպաս, դարբին, շամփուր, երբ,
իբրև, խաբել, խարխափել, Հակոբ, համբերել, ջրարփի, համբույր,
փրփուր, հապճեպ, հափշտակել, հարբել, նուրբ, շաբաթ, որբ, Սերոբ,
ապշել, սուրբ, սրբել, հղփանալ, ուրբաթ, Քերոբ, թփրտալ, աղբանոց,
ցայտաղբյուր, եղբայր, ողբ։

2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով գ, կ կամ ք։
Անգամ, ավագ, կողպեք, գոգ, երգ, զուգել, թագավոր, վարակել,
թարգմանել, կարագ, կարգ, հագնել, հանքափոր, հոգնել, հոգի,
հոգնակի, ձագ, ձիգ, տարերք, ճիգ, ճրագ, մարագ, մարգարե,
մարգարիտ, փեղկ, տրտմաշուք, փողք, նորոգել, շոգ, ոգի, բազրիք,
պատարագ, պարգև, սուգ, արտասուք, փակցնել, թաքցնել, ուրագ,
օգնել, Օքսեն, վարուցանք, քսուկ, օգուտ։

3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով դ, տ կամ թ։
Աղոթք, արդար, արդեն, արդյոք, արդյունք, թփուտ, արդուկ, բարդ,
բերդ, բուրդ, դադար, դրդել, երթիկ, երդում, զարդ, լաջվարդ, զվարթ,
լերդանալ, լյարդ, խնդիր, խորթուբորթ, թուղթ, կարդալ, կենդանի,
հաղորդել, պատգարակ, մարդ, նյարդ, սթափվել, թատերական, Նվարդ,
որդ (ճիճու), որթ(խաղողի վազ), որդի, վարդ, Վարդան, վարդապետ,
շքերթ, Վարդգես, վրդովել, օդ, օրիորդ, գնորդ, ժողովուրդ, խրտվիլակ,
ընդամենը, ընդհակառակը, փարթամ, ընդհանուր, ընդունակ, ընդունել,
ընդարմանալ։

4.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ձ, ծ կամ ց։
Արձակուրդ, ասացվածք, ընդարձակ, ատաղձագործ, գլուխկոնծի,
համարձակ, բարձ, բարձել, թխվածք, բարձր, խցկել, առանցք, դաղձ,
դարձ, կցկտուր, դեղձ, դեղձանիկ, հանդիպակած, դերձակ, դերձան,
խուրձ, ձվածեղ, հանդերձ, հինավուրց, լպրծուն, հարձակվել,
համբարձվել, Համբարձում, փայծաղ, որձ, վարձ, ուրց, փորց, ործկալ,
օձ, օձիք։

5. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ջ, ճ կամ չ։
Աղջիկ, ամբողջ, թարթիչ, աջ, ծխամորճ, առաջ, աճպարար,
գոճի, խոճկոր, առաջին, կոճկել, առաջնորդ, արջ, զիջել, թռչել, թրջել, իջնել, կարկաչել, մեջ, միջև, մեջք, ողջ, մուրճ, ողջույն,մահճակալ, առողջ, ոջիլ, կաչաղակ, վերջ։

Գործնական աշխատանք

1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ղ կամ խ։

Աղբյուր, աղջիկ, խրոխտ, աղտ (կեղտ), ախտ (հիվանդություն),
հախճապակի, աղքատ, բողկ, տախտակ, գախթ, դաղձ, կմախք, դեղձ,
դեղձանիկ, եղբայր, զեղչ, թուխթ, կեղտ, կողպեք, կողք, հաղթել,
տաղտկալի, հղկել, ճեղք, կխտար, մաղթել, մեղք, մղկտալ, շաղկապ,
շղա, թուխպ, ողբ, ողջ, ողկույզ, ցողաթաթախ, պղտոր, ուղտ
(սապատավոր կենդանի), ուխտ (երդում, դաշինք), փեղկ, ծխնի, փողք,
քաղցր, սանդուղք, ծխնելույզ, փախչել, սեղմել։

2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ր կամ ռ։
Վառվռուն, ախորժակ, բարբառ, խռխռալ, գանգուր, կենսաթրթիռ,
թրթուր, կարկառել, երկնակարկառ, սարսուռ, ճանկռել, դռդռալ, կռճիկ,
արժանի, ճռճռալ, արհամարհել, գրգիռ, խրճիթ, կրծել, խոշոր, խոժոռ,
թռվռալ, խրթխրթալ, ծռմռել, փռփռալ, փրփրել, փորփրել, քրքրել։

3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (մ-ն, ժ-շ, զ-ս)։
ա) Ամբաստանել, ըմպանակ, ամբար, ամբարիշտ, շամփուր,
զամբյուղ, անբարձիչ, ամբարտակ, շիմպանզե, անբարտավան, ամբիոն,
ամբոխ, ամբողջ, ամպամած, ամփոփ, ամֆիթատրոն, անբասիր,
բամբակ, բամբուկ, թմբուկ, գամփռ, դամբարան, ըմբոստ, ըմբռնել,
թմբլիկ, համբավ, անբավ, ճամբար, ճամփորդ, ճանապարհ, չեմպիոն,
սիմֆոնիա, սմբակ, սուսամբար, փամփուշտ։

բ) Ապառաժ, պատշգամբ, գույժ, դշխեմ, դշխո, երաշտահավ,
խոժոռ, խոշոր, հոժկու, դրժել, նաժիշտ, օժտել։

գ) Ավտոբուս, գիպս, բզկտել, վազքուղի, նարգիզ, համհարզ,
հիպնոս, որպես, ֆիզկուլտուրա։

Գործնական աշխատանք

1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն
կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:

Գարունդ հայերեն է գալիս, հայերեն — այ
Ձյուներդ հայերեն են լալիս…. ձյուներդ -յու

Լույսը յոթ անգամ չեմուչում արեց, լույսը – ույ, յոթ- յո
Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից… ճյուղից — յու

Հայաստան ասելիս այտերս այրվում են, Հայաստան – յա, այտերս –այ, այրվում-այ
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։ այդպես -այ

Ծանր նստել է քարափը ձորում,
Հյուրընկալ տերը մանկության ձորի։ հյուրընկալ-յու, մանկություն-յու

Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
Եվ թափառական ուլե՛ր քարայծի, ԵՎ – ե, քարայծի — այ
Մի՛ չարաշահեք բարությունը մեծ բարությունը — յու
Ու համբերությունն այս մեծ քարափի։ համբերությունն – յու, այս — այ
Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
Իր ներսը նայի, և ով իմանա, նայի-այ
Գուցե թե սրտից մի աղբյուր հանի աղբյուր-յու
Կամ թե այնպիսի մի հարստություն, այնպիսի-այ, հարստություն-յու
Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։
2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա,
ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծննդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ,
համբույր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ,
հյուսն։
3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի
երկհնչյուն կա։
Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,
հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,
յուրային։
4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների
ու բաղաձայնների քանակը։
Ակունք – 2 ձայնավոր, 3 բաղաձայն,
բարձունք – 2 ձայնավոր, 5 բաղաձայն,
խճանկար – 2 ձայնավոր (եթե հաշվենք ը գաղտնաբառը՝ որպես ձայնավոր հնչյուն՝ 3), 5 բաղաձայն,
անդունդ – 2 ձայնավոր, 4 բաղաձայն,
հրաժեշտ – 2 ձայնավոր(եթե հաշվենք ը գաղտնաբառը՝ որպես ձայնավոր հնչյուն՝ 3),5 բաղաձայն,
պայթյուն — 2 ձայնավոր, 5 բաղաձայն,
դաստիարակ — 4 ձայնավոր, 5 բաղաձայն,
մանրէ — 2 ձայնավոր, 3 բաղաձայն,
սրբատաշ — 2 ձայնավոր (եթե հաշվենք ը գաղտնաբառը՝ որպես ձայնավոր հնչյուն՝ 3), 5 բաղաձայն,
հյուլե — 2 ձայնավոր, 3 բաղաձայն,
անընդհատ – 3 ձայնավոր, 5 բաղաձայն,
սրընթաց — 2 ձայնավոր (եթե հաշվենք ը գաղտնաբառը՝ որպես ձայնավոր հնչյուն՝ 3), 5 բաղաձայն,
մերթընդմերթ — 3 ձայնավոր, 8 բաղաձայն,
մտավոր – 2 ձայնավոր (եթե հաշվենք ը գաղտնաբառը՝ որպես ձայնավոր հնչյուն՝ 3), 4 բաղաձայն,
դազգահ — 2 ձայնավոր, 4 բաղաձայն:

5. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։
Հեք….աթ, ակացիա, բամիա, այծյամ, էներգիա, Անդրեաս, եղյամ,
էքսկուրսիա, խավիար, կղզյակ, Սուքիաս, կրիա, միլիարդ, վայրկյան, Բենիամին,
մումիա, Սիսիան, փասիան, միմյանց, Արաքսյա, դաստիարակ, լյարդ, քիմիա,
օվկիանոս, անցյալ, Ազարիա, Անանիա, Եղիա, Եղիազար, Երեմիա, հեծյալ,
Զաքարիա, Մարիամ, Ամալյա, Օֆելյա։
6. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։
Ամբիոն, աքսիոմ, բրաբիոն, լեգեոն, հետիոտն, արդյոք, մարմարիոն,
թեորեմ, մեդալյոն, միլիոն, ակորդեոն, չեմպիոն, պանսիոնատ, Սրապիոն,
տրիլիոն, օրիորդ, ավիացիոն, ինդուկցիոն, ամեոբա, քամելյոն։
7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։
Կայուն, հայելի, Միքայել, զրոյական, է….ություն, նայել, վայելել,
գա….իսոն, է….ակ, ատամնաբույժ, Ռաֆայել, մի….այն, պո….եմ, պո….ետ,
մի….ասին, հի….անալ, թեյել, խնայել, հի….անալ, որդի….ական

ՙՙՍպիտակ ձին՚՚ վերլուծություն

Մի գյուղացի, Սիմոն անունով, ուներ մի մի սպիտակ և շատ գեղեցիկ ձի, որին անվանել էր Ցոլակ: Նա այդ ձիու համար շատ թանկ էր վճարել, դրա պատճառով այդ ձին շատ կարևոր էր իր համար: Մի օր գյուղում լուր է տարածվում, որ թագավորը ամբողծ երկրից ձիեր է հավաքում պատերազմի համար: Սիմոնը մյուս գյուղացիներ իրենց և Ցոլակի հետ գնում են նշված տեղը: Հասնում են այն քաղաքը, որտեղ ձիերին հավաքում են, ամեն մեկին զննում և որոշում են,որն է անպետք, որը ոչ: Սիմոնը մյուս գյուղացիների հետ նստած սպասում էր իր հեռթին, երբ իր ծանոթ մի թուրքից լսեց, որ եթե ձին ունենա խորը վերք կամ կոտրած ոտք ապա չեն տանի: Սիմոնը ձիուն տանում է քաղաքի մոտ մի լճի, խաբելով թե գնացել է ջուր խմելու: Այնտեղ վերցնում է մի քար, որով քերում է ցոլակի մեջքը, մինչև որ ձիու մաշկը պոկվում է: Բերում է նորից նույն տեղը: Մի պահ Սիմոնին թվաց, որ նրան հաողվեց կատարել իր միտքը, սակայն ձիուն մեկ է վերցրեցին: սիմոնը վերադարձավ տուն:

Կարծում եմ այս պատմվածքը նրա մասին է, թե ինչ կարևոր են հարաբերությունները կենդանիների և մարդու միջև: Երբեմն մենք վնասում ենք մեր սիրելիներին, սակայ մենք դա անում ենք իրենց համար

Գործնական քերականություն

Կետադրական աշխատանք
Արտագրե՛լ և կետադրե՛լ։
ա) Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և, դրանցից որն
էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր, տարիներ առաջ՝
ճահճային թռչունների որսի ժամանակ, մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը՝
պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն՝ բերելով
խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց, երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում
գլուխն ու ոտքերը և քայլում՝ դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ
ընտելանալուց հետո, նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր
կենդանիներ են դրանք. շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են
դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում և էներգիա քիչ են ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով,՝ որ ուր էլ լինի կրիան՝ իր տան մեջ է, ուստի չի շտապում:

բ) Ծիրանի ծառը դարձավ գյուղի բնակիչ։ Դժվար էր ասել՝ ե՞րբ և ո՞վ էր կորիզը
նետել եկեղեցու գմբեթին, բայց ավելի դժվար էր ըմբռնել, թե ինչպես էր կորիզը
հարմարվել ճեղքում և արմատները թել-թել տարածել շաղախի միջով։ Այո՛, զարմանալի էր, բայց ծառը գոյատևում էր, ու մարդիկ դադարեցին զարմանալուց։ Գիտեմ՝ եկող գարնանն էլ ծառը կծաղկի ու հետո կծածկվի պտուղներով, և գյուղի
տղաների հերթական կենսախինդ սերունդը, դարձյալ չհամբերելով, կմագլցի, վեր
կպոկի դեռևս չհասած կանաչ պտուղները՝ շտապելուց ու խառնաշփոթից մի քանի
ճյուղ կոտրելով։ Հետո նրանք մի խորին խորհրդով կնստեն վերևում՝ կիսավեր
գմբեթի վրա, կսեղմվեն իրար՝ ճգնելով տեղավորվել ծիրանենու թրթռացող ստվերում։ Իսկ ծառը կհամբերի ու մյուս գարնանն էլ կհագնի ճերմակ ծաղիկներով իր
հարսանեկան զգեստը։

գ) Սեղաններից մեկին դրված էր ճեփ-ճերմակ գլխարկ, մյուսին՝ սև: Աճպարարը նապաստակին իջեցնում էր մի գլխարկի մեջ, հետո հանում էր մյուս գլխարկից՝
արժանանալով հանդիսատեսների որոտընդոստ ծափերին: Հանդիսատեսները
շատ էին տեսել այդ համարը, բայց դարձյալ ծափահարում էին, մինչև իսկ ապշում,
որովհետև այն ընդունված էր օրինաչափ: Մարդիկ աշխարհում մի հիմնարկ են
ստեղծել՝ կրկես։ Այնտեղ պետք է հավաքվեն, պետք է գա մի ծաղրածու կամ աճպարար, ցույց տա որևէ ներկայացում՝ պարզունակ կամ անըմբռնելի, և իրենք
պետք է ծափահարեն: Ու հիմա աճպարարը, հետևելով այդ անխախտ պայմանավորվածությանը, անբասիր պարտաճանաչությամբ կատարում էր իր գործը, և մարդիկ զվարթ ծիծաղում էին: Արտասովոր ոչինչ չկար. իրենց ամենօրյա տեղերում
էին թե՛հսկիչները, թե՛ հասարակությունը, թե՛ նապաստակը և թե՛ աճպարարը: Եվ
աճպարարն էլ հրճվում էր իր արածներով, որոնք հեքիաթային էին թվում նույնիսկ
իրեն, չնայած երևի միլիոն անգամ կատարել էր:

Գործնական աշխատանք

Գործնական քերականություն

1.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց
թողած տառերը (նաև կրկնակ)։
Քարի մշակման վարպետությունը միջնադարյան Հայաստանում առավել
հարուստ ձևով է արտահայտվել խաչքարերի արվեստում։ Պահպանելով կանոնի
վերածված կառուցվածքը՝ խաչքարերի հարդարանքի մեջ, տասնմեկերորդ
դարից սկսած, գերիշխող են դառնում երկրաչափական-գծային ու բուսական
բարդ հյուսվածքավոր զարդանախշերը։ Ընդ որում, բեկվող գիծը,
ստեղծելով երկրաչափական կոնկրետ պատկեր, չի ընդհատվում նույնիսկ այն
դեպքում, երբ դադարում է ուղղաձիգ լինելուց և ներփակվում մի այլ
երկրաչափական ձևի մեջ (շրջանակ, քառանկյունի)։ Դրանց օրինաչափ
հաջորդականությունն ու շաղկապվածությունը, ստեղծելով որոշակի ռիթմ,
եզրագծում են խաչքարը։ Գծային հյուսվածքը թվում է անսկիզբ-անվերջ, իր
շարժման ընթացքի մեջ փոխակերպվում մի ձևից մյուսը՝ չսահմանագծելով
սկիզբն ու ավարտը։ Այս պարագայում զարդապատկերը իր անընդմեջ
հյուսվածքի շնորհիվ դառնում է անսահմանության ու հավերժականության
գաղափարի արտահայտություն։
«Հայկական խաչքարեր» գրքից (տեքստի հեղ. Լ. Ազարյան)

2. Ազնվամորին (մոռ) վարդազգիների ընտանիքին պատկանող 1-1,5 մ
բարձրությամբ թուփ է կամ կիսաթուփ։ Տերևները բարդ են՝ եռամասնյա,
վերևից գրեթե մերկ ու կանաչ, ներքևից՝ թաղիքանման ու սպիտակավուն։
Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղկաթերթիկները սպիտակ են, պտուղը
բազմակորիզավոր է։ Բույսը ծաղկում է հունիս-հուլիս, պտղակալում՝ հուլիս-օգոստոս
ամիսներին։ Ձմեռելուց հետո բերք է տալիս մի….այն երկրորդ տարում
ու չորանում երրորդ տարում։
Դեռևս հին հույներն ու հռոմեացիներն անտառից հավաքած ազնվամորու
պտուղներն օգտագործել են ոչ մի….այն ուտելու, այլև բուժական
նպատակներով։ Հին Ռուսիայում օրգանիզմի առույգության համար առավոտյան ժամերին ըմպել են ազնվամորու և լոռամրգու պտուղներից պատրաստված
խոշապ(մրգահյութ)։
բ) Հայրենական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղների
թուրմը լայնորեն կիրառվում է գրիպի, մի շարք ցրտառական
հիվանդությունների ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդախտի,
սակավարյունության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օգտագործվում են
նաև մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարբածությունից
սթափեցնելու նպատակներով։
Հայկական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղները լայն
կիրառում են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը՝
օձի կծածի դեպքերում։
Ա. Թորոսյանի «Հայաստանի դեղաբույսերը» գրքից

Գործնական աշխատանք

1. Դո՛ւրս գրել տեքստում եղած թվականները, որոշե՛լ գրության
ձևը (արաբական թվանշաններով, այբուբենի տառերով և այլն)։ Թվականները
գրել բառերով և նշե՛լ տեսակները։ Դո՛ւրս գրել նաև թվականներով
կազմված բառերը (գոյական, ածական)։

Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճարտարապետության
հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝
կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալության
տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։
Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի
կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ
հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան
Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ,
շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով
(բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահատակ
պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորամանյանը
ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորինվածքի
կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ
սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պատով։
Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր
մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրականացված
է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամփոփում
է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամագիծը՝
0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և
միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»

3 — երեք, արաբ. թվ., քանակական, բացարձակ թվ., պարզ
Գ — երրորդ, հայերեն այբուբենի տառ, դասական թվ.
641 — վեց հարյուր քառասունմեկ, արաբ.թվ., քանակական, բացարձակ թվ., բարդածանցավոր, հարադիր բարդություն
661 — վեց հարյուր վաթսունմեկ, արաբ.թվ., քանակական, բացարձակ թվ., բարդածանցավոր, հարադիր բարդություն
652 — վեց հարյուր հիսուներկու, արաբ.թվ., քանակական, բացարձակ թվ., բարդածանցավոր, հարադիր բարդություն
643 — վեց հարյուր քառասուներեք, արաբ.թվ., քանակական, բացարձակ թվ., բարդածանցավոր, հարադիր բարդություն
X — տասերորդ, հռոմեական թվանշան, դասական թվական
IV — չորրորդ, հռոմեական թվանշան, դասական թվական
V — հինգերորդ, հռոմեական թվանշան, դասական թվական
1905 — հազար ինը հարյուր հինգ, արաբ.թվ., քանակական, բացարձակ թվ., բարդ, հարադիր բարդություն
35,75 — երեսունհինգ ամբողջ յոթանասունհինգ, արաբ. թվ., քանակական, կոտորակային թվական
4 — չորս, արաբ.թվ., քանակական, բացարձակ թվ., պարզ
6-ական — վեցական, արաբ.թվ., քանակական, բաշխական թվական
0,6 — զրո ամբողջ վեց, արաբ. թվ., քանակական, կոտորակային թվական
յոթաստիճանածական
քառակոնքածական
երկհարկածական
քառակուսիգոյական

2. Գրե՛լ բառերով։
9, 12, 99, 50, 60, 70, 80, 100, 1938, II, III, IV։

Ինը, տասներկու, իննսունինը, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, հարյուր, հազար ինը հարյուր երեսունութ, երկրորդ, երրորդ, չորրորդ:

3.Ո՞ր շարքի բոլոր թվականներն են կազմությամբ պարզ
(արմատական):
1. տասնինը, երեսուն, ինը
2. քառասուն, մեկ, հազար
3. յոթ, միլիարդ, հարյուր
4. տասը, երկու, տասնմեկ
5. ինը, միլիարդ, քսանչորս
6. տասնութ, քսանութ, հարյուր
7. տասնմեկ, երեսուն, երեք
8. տասը, երկու, տասնմեկ

Կոմիտաս. ստեղծագործություններ

Ես սիրեցի անփուշ վարդ․․․

Ես սիրեցի անփուշ վարդ,
Տեսա ճերմակ անփուշ վարդ,
Կրծքիս վրա դրի զարդ,
Հոտոտեցի, բույր չուներ,
Սիրտս մխաց բարդ ի բարդ։

Տեսա կարմիր փշոտ վարդ,
Ավա՜ղ, ձեռքս ծակոտեց,
Արյուն հոսի վարդեն ցարդ,
Բույրը մտավ քմքես ներս։

Աղերս

Կա՛ց, Տե՜ր, Տե՛ր իմ,
Բա՛ց, Տե՜ր, սե՛ր իմ․
Զարկին դևեր
Իմ թևեր․
Տո՛ւր, Տեր,
Հո՛ւր, Տեր,
Որպես խոտեր
Էլ չդողան
Իմ ոտեր․․․։

Աշուն–գիշեր

Ձյունիկ լուսին
Սարի ուսին,
Դեղին-կարմիր շաղալեն,
Ալիք-ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու-հեռու հերկելով,
Երան-երան
Թռչելով
Օդի վրան։

Գորով–սեր

Ի՜նչ դողդոջուն ոտեր՝
Սվվացին որպես խոտեր,
Իջա վայրիկըս։

Ի՜նչ բողբոջուն այտեր՝
Միջօրյա վարդ էր ցայտեր,
Գտա մայրիկըս։

Գիրկ գրկին՝ առավ ու դըպավ,
Սիրտը սրտին՝ վառավ ու կըպավ՝
Թևեց աչելով․

Ձեռքը ձեռքին՝ առավ ու հըպավ,
Ճեմակ վարդյակ՝ կուրծքին դըրավ՝
Լռեց պաչելով։

Իբր զարդ

Օրե օր
Նորեն նոր
Ճրագ առ,
Կրակ տար
Պահե վառ՝
Անսպառ՝
Մտքիդ յար
Սրտիդ լար
Լուսատու,
Հուսատու։